Ադրբեջանցի երկու ըմբիշներ գլխավորել են դասակարգման աղյուսակները

12:21   20 Ապրիլ 2019    407

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո հրապարակել է հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի դասակարգման նոր աղյուսակները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Ըմբշամարտի ֆեդերացիային, ադրբեջանցի 11 ազատ ոճի ըմբիշներ տարբեր քաշային կարգերում ընդգրկվել են առաջին 20-յակում:

Բուխարեստում Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Ջաբրայիլ Հասանովը (79 կգ) 60 միավորով ամերիկացի Քայլ Դեյքի հետ միասին կիսում են 1-ին երկրորդ տեղերը:

Բուխարեստում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հաջի Ալիևը (65 կգ) և Շարիֆ Շարիֆովը (92 կգ) զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 11-րդ տեղը:

Էլդանիզ Ազիզլին դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 55 կգ քաշային կարգի առաջատար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները