Մեքսիկայում խնջույքի ժամանակ կրակոցների հետևանքով մահացել է 13 մարդ

12:53   20 Ապրիլ 2019    278

Մեքսիկայի հարավարևելյան Վերակրուս նահանգի Մինատիտլան քաղաքում անցկացվող խնջույքներից մեկում անհայտ անձանց խումբը հրաձգություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է AFP-ն:

Ինչպես հայտնում է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ընտանեկան տոնակատարության ժամանակ:

Զինված մարդիկ եկել են տոնին և խնդրել հանդիպում հաստատության սեփականատիրոջ հետ, որից հետո կրակ են բացել ներկաների ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով զոհվել են յոթ տղամարդ, 5 կին և մեկ երեխա: Եվս չորսը մարդ վիրավորվել է: Հանցագործների դրդապատճառները մնում են անհայտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները