ԱՄՆ-ում գրիպի սեզոնը վերջին 10 տարվա ընթացքում ամենաերկարատևն է եղել

19:54   20 Ապրիլ 2019    160

ԱՄՆ-ում գրիպի վիրուսի երկրորդ ալիքը վերջին 10 տարվա ընթացքում եղել է ամենաերկարատևը, այն տևում է արդեն 21 շաբաթ:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած հաշվետվության համաձայն` այս տարի գրիպի սեզոնը շարունակվում է արդեն 21 շաբաթ, հասկանալի է՝ 1990-ականներից արված հետազոտությունների տվյալների հիման վրա գրիպի սեզոնը համարվում է ամենաերկարատևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ հիշում նման երկար սեզոն»,- հայտարարել է բժիշկ Առնոլդ Մոնգոն, ով ուսումնասիրում է վարակիչ հիվանդություններն ավելի քան 50 տարի:

Գրիպի՝ նախորդ ամենաերկար սեզոնը եղել է 2014-2015թթ., այն տևել է 20 շաբաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները