Ավստրիայում հայտնել են հակառուսական պատամիջոցներից վնասի չափը

20:25   20 Ապրիլ 2019    142

ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները վնասել են Ավստրիային եւ եվրոպական այլ երկրներին։

Այս մասին Յալթայի միջազգային տնտեսական համաժողովում ասել է Լինցի քաղաքապետ Դետլեֆ Վիմերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, պատժամիջոցներն ամենաուժեղը ազդել են բիզնեսի ոլորտի վրա։ «Սակայն Ռուսաստանը կարողացավ դիմանալ։ Մենք տեսնում ենք իրավիճակը Ղրիմում, տեսնում ենք, թե ինչ է այստեղ կատարվում վերջին հինգ տարիներին»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ Ավստրիայում համաձայն չեն սահմանափակման ԱՄՆ միջոցառումների հետ։ «Մեզ այդ պատժամիջոցները մոտ 100 միլիարդ դոլարի վնաս են հասցրել»,- ասել է ավստրիացի քաղաքական գործիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները