Գեյթսի կարողությունը դարձյալ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

20:42   20 Ապրիլ 2019    241

Ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը նորից գերազանցել է 100 միլիարդ դոլարի շեմը այն ժամանակ, երբ նրա ղեկավարած ընկերությունը պատրաստել է իր նոր ֆինանսական զեկույցը։

Կարողության աճի պատճառ է դարձել ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գեյթսն այս ցուցանիշով հետ է մնում միայն «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը գնահատվում է 153 միլիարդ դոլար։ ԹեևԲեզոսը կնոջ հետ ամուսնալուծությունից հետո ստիպված կլինի իր կարողության մի զգալի մասը տալ նրան, բայց կշարունակի մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։

Ինչ վերաբերում է Գեյթսին, ապա նրա կարողությունն առաջին անգամ չէ, որ հատում է 100 մլրդ դոլարի սահմանը․ այդպիսի դեպք եղել է նաև 1999 թվականին, և Գեյթսը եղել է աշխարհի առաջին մարդը, որ երբևէ ունեցել է նման կարողություն։ Նրա հարստության զգալի մասը գնացել է բարեգործությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները