Google-ը պատահաբար օգտատիրոջն ուղարկելէ 10 վարդագույն Pixel 3

21:06   30 Ապրիլ 2019    343

Google-ի նման մեծ կորպորացիաները միշտ հստակ ու հարթ են աշխատում, իսկ խափանումներն այստեղ շատ հազվադեպ երեւույթ են։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, սխալներ տեղի են ունենում նաեւ այստեղ։

Ընկերությունը սխալմամբ օգտատիրոջն է ուղարկել 10 վարդագույն Pixel 3 մեկի փոխարեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպը տեղի է ունեցել u/Cheetohz մականվամբ օգտատիրոջ հետ, որը որոշել էր իր պատմությունը ներկայացնել անգլիալեզու Reddit ֆորումում։

Իրավիճակը հետեւյալն էր. այդ նույն u/Cheetohz-ը որոշել էր վերադարձնել շարքից դուրս եկած իր սպիտակ Pixel 3-ը կորպորացիայի մասնագետներին։ Փոխարենը տղամարդը առաջարկել էր իրեն ուղարկել վարդագույն սմարթֆոն որպես 900 դոլարանոց փոխհատուցում։

Սակայն ինչ-որ բան այնպես չէր ընթացել, ինչը օգտատերը կարողացել էր նկատել՝ վերցնելով ծանրոցը։ Բացելով Google-ի աշխատակիցների ուղարկածը՝ տղամարդը զարմացել էր։ Չէ՞ որ մեկ վարդագույն Pixel 3-ի փոխարեն նրան ուղարկել էին 10-ը։ Ուղարկված սմարթֆոնների ընդհանուր գումարը կազմում էր 9 հազար դոլար։

Թեեւ օրենսդրությունը թույլ է տալիս երջանիկ օգտատիրոջն իրեն պահել բոլոր գաջեթները, u/Cheetohz-ը ազնիվ մարդ դուրս եկավ։ Նա որոշեց վերադարձնել 9 սմարթֆոնները, եւ հիմա փորձում է համաձայնեցնել դրանք հետ ուղարկելը ընկերության մասնագետների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները