Հռոմի Պապը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է կաթոլիկներին

21:22   21 Ապրիլ 2019    146

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է կաթոլիկներին և դիմել հոտին ավանդական ուղերձով և Urbi et Orbi օրհնությամբ:

Իր ուղերձում, նա ավանդաբար խաղաղություն և կայունություն է մաղթել աշխարհի երկրներին և տարածաշրջաններին, որտեղ շարունակվում են զինված հակամարտություններն ու հումանիտար խնդիրները: «Քրիստոսի Հարությունը նոր կյանքի սկիզբն է յուրաքանչյուր տղամարդու և յուրաքանչյուր կնոջ համար, քանի որ ճշմարիտ նորացումը սկսվում է սրտից, խղճից», – ասել է քահանայապետը, հայտարարելով Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը:

Երկրներին խաղաղություն մաղթելով քահանայապետը «ազատության, խաղաղության և արդարության արդար ցանկություններին» համապատասխանող քաղաքական որոշման կոչ է արել: Նա ուշադրություն է հրավիրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, նշելով պատերազմից և սովից տառապող Յեմենի բնակչությանը, ինչպես նաև իսրայելցիներին ու պաղեստինցիներին մաղթել է արագ հաղթահարել տարաձայնությունները:

Առանձին նա նշել է Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերիան, Նիգերը, Կամերունը, Նիկարագուան, ինչպես նաև Հարավային Սուդանը և Սուդանը, որոնց ժողովուրդներին «ազատության և բարեկեցության շուտափույթ ձեռքբերում է մաղթել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապը  


Վերնագիրի այլ պիտակները