Mercedes-Benz-ը հայտնել է սերիական Vision Maybach թողարկելու մասին

21:46   23 Ապրիլ 2019    228

Mercedes-Benz-ը հայտնել է սերիական Vision Maybach թողարկելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ արտասովոր ձեւի հայեցակարգը ներկայացված էր որպես սեդանի տվյալներով ամենագնաց, որը կառուցված է GLS մոդելի հիման վրա: Դա էլեկտրական ավտոմեքենայի նախատիպ է՝ չորս էլեկտրական բլոկներով, որոնց ընդհանուր հզորությունը 738 ձիաուժ է:

Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ շոու-քարի ապագան ամբողջովին կախված է սպառողների պահանջարկից: Մինչ օրս Mercedes-ում սերիական արտադրության նպատակահարմարության մասին հարցը բաց է մնում: Հնարավոր է՝ Maybach շքեղ ամենագնացի սերիական արտադրությունը ժամանակի հարց է:

Սակայն քննարկման գլխավոր հարցը Vision Maybach Ultimate Luxury-ն չէր, այլ նյույորքյան ավտոսրահում ներկայացված նոր GLS-ը, որն, ի դեպ, արդեն նկատվել էր ֆոտոլրտեսների կողմից թեստավորման ընթացքում: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ տվյալ մոդելն արդեն մշակված է եւ առաջիկայում կհավաքվի Ալաբամայում:

Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա Mercedes-Maybach GLS-ը կդառնա ԱՄՆ-ում թողարկված ամենաթանկ ավտոմեքենան: Ըստ գնացուցակի՝ նորույթի արժեքը կմեկնարկի 200 000 դոլարից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Mercedes-Benz  


Վերնագիրի այլ պիտակները