ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը պետք է որոշում կայացնի Թրամփի իմպիչմենտի հարցով

09:06   22 Ապրիլ 2019    158

Առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, քանի որ հանրապետականները վերահսկում են Սենատը, ապա հավանական է, որ արգելափակում են Թրամփի իմպիչմենտի ուղղությամբ ջանքերը: «Մենք պետք է որոշենք՝ կգնա՞նք, այնուամենայնիվ, ինպիչմենթի ուղով, քանի որ եթե այլ կերպ վարվենք, դա կնշանակի, որ այդ նախագահը նորմալ վարքագիծ է դրսեւորում:

Դրա հետեւանքով հաջորդ նախագահները կարող են մասնակցել այդօրինակ կոռուպցիայում առանց հետեւանքների»,-ասել է Շիֆը՝ նշելով, որ «դա կարեւոր որոշում կլինի» եւ այն կընդունվի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները