Brexit-ի հետաձգումը 21 մլն եվրո կարժենա եվրոպացիների համար

20:56   22 Ապրիլ 2019    233

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգումը նշանակալի ծախսերի առաջ կկանգնեցնի Եվրախորհրդարանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ եթե բրիտանացի պատգամավորները ԵՄ խորհրդարանի մայիսյան ընտրություններից հետո մնան խորհրդարանի կազմում, նրանց հարկ կլինի աշխատավարձ վճարել, ինչը նշանակում է 21 մլն եվրոյի չափով հավելյալ գումարի դուրս գրում:

Միևնույն ժամանակ, բրիտանացի պատգամավորների համար արվող տարեկան ծախսերը կազմում են 36 մլն եվրո, ինչպես հայտնել է եվրախորհրդարանական Ինգեբորգ Գրեսլեն:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտնել էր, որ Brexit-ի հետաձգման դեպքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն իրավունք են ստանում մասնակցելու Եվրախորդարանի հերթական ընտրություններին: Իսկ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-26-ը:

Հիշեցնենք, որ ԵՄ 27 անդամ երկիր ապրիլին կայացած արտահերթ գագաթնաժողում որոշել է Լոնդոնին Brexit-ը մինչև հոկտեմբերի 31-ը հետաձգելու հնարավորություն տալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները