Չինաստանում դեռևս անհայտ պատճառով Tesla-ի էլեկտրաքառ է բռնկվել

20:35   22 Ապրիլ 2019    157

Չինաստանում պարզում են Շանհայում Tesla ավտոմոբիլի հանկարծակի բռնկման պատճառները:

Այդ մասին ինչպես տեղեկացնու գրել է Reuters-ը: Միջադեպը հայտնվել է տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:

Հրապարակված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է կայանատեղում անշարժ կանգնած ավտոմեքենան հանկարծ սաստիկ ծուխ արձակում, իսկ ապա՝ բոցավառվում:
Շանհայ են մեկնել արտադրողի մի խումբ տեխնիկական մասնագետներ: Tesla ընկերության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել:

Tesla ընկերությունը Շանհայում կառուցում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս էլեկտրամոբիլների արտադրության իր առաջին գործարանը: Այդ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 50 միլիարդ յուան (շուրջ 7,4 միլիարդ դոլար): 2020 թվականին ձեռնարկությունում պլանավորվում է գործարկել Tesla Model 3 մոդելի հավաքումը եւ աստիճանաբար հասնել մինչեւ 500 հազար ավտոմոբիլ տարեկան ծավալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները