Աֆղանստանի հանքում գազի արտահոսքի հետևանքով 8 մարդ է մահացել

14:22   22 Ապրիլ 2019    160

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սամանգան նահանգի ածխի հանքում խեղդվելու հետևանքով 8 մարդ է մահացել:

Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Գործակալության տվյալով, միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Հանքափորներն աշխատում էին Դարա-ի-Սուֆի Բալա ածխի հանքավայրում, երբ թունավոր գազ է արտահոսել:

Մահացածների հարազատներն արդեն ծանուցվել են միջադեպի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները