Պուտինը ցանկանում է Թրամփից առաջ անցնել Հս. Կորեայի շուրջ խաղում. Foreign Policy

15:50   22 Ապրիլ 2019    238

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին փորձն է թուլացնելու ԱՄՆ-ի դիրքերը համաշխարհային ասպարեզում:

Նման հոդված է հրապարակել Foreign Policy-ն՝ նշելով, որ Պուտինն այսկերպ փորձում է վերադարձնել իր երկրի դիվանագիտական հզոր կերպարը՝ դրա համար օգտագործելով ԱՄՆ-ի թուլությունը:

Պարբերականը նշում է, որ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրանցած անհաջողությունից հետո Պուտինն իր հնարավորությունն է ստանալու այս ամսվա վերջին, երբ, ինչպես ակնկալվում է, կայանալու է երկու առաջնորդների հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները