Չինաստանը քննադատել է իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու Վաշինգտոնի որոշումը

20:42   22 Ապրիլ 2019    156

Չինաստանը, որ Իրանի նավթի արտահանման շուկաների խոշորագույն մասնակիցներից է, քննադատել է իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու Վաշինգտոնի որոշումը։

Չինաստանը հանդես է գալիս «Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների» դեմ՝ հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ Իրանի հետ Պեկինի հարաբերությունները «խելամիտ են եւ օրինական»։ Նրա խոսքերով, Պեկինը կպաշտպանի իր ընկերությունների օրինական իրավունքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աղխարհ    


Վերնագիրի այլ պիտակները