Խաղային ընկերությունը դարձել է լավագույն գործատուն ըստ Forbes-ի

21:14   22 Ապրիլ 2019    307

Forbes-ը ներկայացրել է ընկերությունների իր ամենամյա վարկանիշը։

Ըստ այդմ՝ լավագույն գործատուն հյուրանոցային և ժամանցային բիզնեսում մասնագիտացած MGM ընկերությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Forbes-ի ուսումնասիրությունը հիմնվել է 25 ոլորտներից 50 հազար աշխատակիցների հարցման վրա։ Հարցվողներին խնդրել են անանուն պատասխանել հարցերին։ Ընկերությունների սեփականատերերը չեն մասնակցել հարցմանը և չեն ազդել դրա արդյունքների վրա։ Յուրաքանչյուր ըկերություն իր աշխտողների կողմից գնահատվել է 0-10 բալով։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ MGM ընկերությունը 2019թ․ լավագույն գործատուն է։

2016թ․-ից ընկերությունում ակտիվ գործում են աշխատակիցների խթանման և ուսուցման ծրագրերը։ Աշխատակիցներին բազմաթիվ հնարավորություններ են տրվում իր տաղանդը ռեալիզացնելու և կրթվելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աղխարհ    


Վերնագիրի այլ պիտակները