Ֆիլիպիններում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել

21:25   22 Ապրիլ 2019    168

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Պամպանգա շրջանում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել, որից 5-ը զոհվել են տների, 3-ը՝ մթերային խանութի փլուզման հետևանքով:

Պամպանգա շրջանի դատախազ Լիլիա Պինեդայի խոսքով՝ ներկա պահին մի քանի մարդ գտնվում է Պորակ բնակավայրի սուպերմարկետի և չորսհարկանի շենքի փլատակների տակ: Փլուզումների վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Փլատակների տակից արդեն 20 մարդ է բերվել և հոսպիտալացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ այժմ երկրաշարժից հետո 20 հետցնցում է գրանցվել: Առաջիկայում ևս 80 հետցնցում է ակնկալվում:

Երկրաշարժից հետո Պամպանգա շրջանի քաղաքների մեծ մասը հոսանքազրկվել է, փակվել է «Կլարկ» միջազգային օդանավակայանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աղխարհ    


Վերնագիրի այլ պիտակները