Թրամփը բացարձակապես չի անհանգստանում հնարավոր ինպիչմենթի համար

09:11   23 Ապրիլ 2019    175

Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակապես չի անհանգստանում հնարավոր ինպիչմենթի համար՝ գործընթաց, որը Կոնգրեսում կարող են նախաձեռնել դեմոկրատները։

Նա հայտարարել է, որ Կոնգրեսը չի կարող պատասխանատվության կանչել իրեն «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցում եզրակացությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը հայտարարել է, որ որեւէ վատ բան ինքը չի արել, եւ հերքել է զեկույցի այն պնդումները, որ իր օգնականները փրկել են իրեն այնպիսի հանցանքներ գործելուց, ինչպիսին իր ցուցումները չկատարող արդարադատությանը խոչընդոտելն է։ Թրամփի խոսքերով, Սպիտակ տանը ոչ ոք չի համարձակվի չկատարել իր հրամանները։

«Միայն լուրջ հանցանքներն ու իրավախախտումները կարող են բերել իմպիչմենթի։ Ես որեւէ հանցանք չեմ գործել, այդ պատճառով դուք չեք կարող պատասխանատվության ենթարկել»,- ավելի վաղ Twitter-ում գրել էր Թրամփը։

Նրա խոսքերով, ոչ թե նախագահը, այլ հենց դեմոկրատներն են հանցագործություն կատարել՝ «վհուկների որս» կազմակերպելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները