Կիմ Չեն Ընի քույրը ՌԴ եւ ԿԺԴՀ առաջնորդների հանդիպման նախաշեմին ժամանել է Վլադիվոստոկ

10:08   23 Ապրիլ 2019    234

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, երկուշաբթի Վլադիվոստոկ է ժամանել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Chosun Ilbo պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

«Կիմ Յո Չժոնը ապրիլի 22-ի առավոտյան Փհենյանից օդանավով մեկնել է Վլադիվոստոկ՝ Ռուսաստան ժամանելով Կիմ Չեն Ընից շուտ, որ ավարտի գագաթնաժողովի վերջին պատրաստությունները»,- հայտնում է պարբերականը, որի տեղեկություններով՝ նա Վլադիվոստոկում հանդիպել է արդեն այնտեղ գտնվող Պետխորհրդի քարտուղար Կիմ Չհան Սոնի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները