Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա

10:14   23 Ապրիլ 2019    182

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով այսօր Մոսկվա կայցելի Իրանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

Ռուսաստանի իր գործընկերոջ հետ գեներալ Հաթամին կքննարկի երկկողմ հարաբերություններին, տրածաշրջանային եւ միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կմասնակցի ապրիլի 23-25-ը Մոսկվայում կայանալիք Անվտանգության միջազգային նիստին եւ հանդես կգա ելույթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները