Amazon-ում հիմա կարելի է վճարել կրիպտոարժույթով

20:13   27 Ապրիլ 2019    382

Amazon-ում կրիպտոարժույթով հիմա կարելի է վճարում կատարել Moon սթարտապի օգնությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CoinDesk-ին։

Այն ստեղծողները մտածել են այլընտրանքային միջոց ինտերնետում ապրանքների դիմաց վճարելու համար։ Նրանք առաջարկում են բրաուզերների ընդլայնում, որի օգնությամբ կարելի կլինի ձեռք բերել ապրանքներ Bitcoin-ով, Litecoin-ով եւ Ethereum-ով։

Վճարումը կարելի է իրականացնել ոչ միայն Lightning Network ցանցի միջոցով, այլ նաեւ Coinbase բորսայում աքաունթի օգնությամբ։ Moon ընկերության գլխավոր տնօրեն Քեն Կրյուգերն ասել է, որ մինչեւ 2020 թվականը LN աջակցությունը գրեթե կգործի էլեկտրոնային առեւտրի ցանկացած կայքում, անկախ այն բանից՝ ընդունո՞ւմ է արդյոք այդ պլատֆորմը կրիպտոարժույթ ուղղակիորեն, թե ոչ։ Մշակողներն աշխատում են Visa եւ Mastercard վճարային ցանցերի հետ, որոնք պատրաստ են նվազեցնել միջնորդավճարները նման տրանզակցիաների համար։

Փետրվարի սկզբին Հոնկոնգի Binance բորսայի գլխավոր տնօրեն Չանպեն Չժաոն ասել էր, որ խոշորագույն օնլայն-ռիթեյլերը կգործարկի նոր կրիպտոարժույթ։ Նրա խոսքով՝ ինտերնետ-ընկերությունները թվային փողերի կարիք ունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները