Մի քիչ էլ կհամբերեմ. Սահակաշվիլին Ուկրաինա մուտքի արգելքի մասին

13:29   23 Ապրիլ 2019    112

Վրաստանի նախկին ղեկավար և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բացասական պատասխան էր սպասում Պետական սահմանապահ ծառայությունից՝ նրա Ուկրաինա վերադարձի հնարավորության մասին:

Նա ընդգծել է, որ «այլ պատասխան» չէր ակնկալում, քանի դեռ երկրի նախագահը Պետրո Պորոշենկոն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ոչինչ, այդքան ամիսներ սպասելուց հետո մի փոքր էլ կհամբերեմ», – եզրափակել է Սահակաշվիլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետական սահմանապահ ծառայությունը մերժել է Սահակաշվիլիին՝ Ուկրաինա մուտքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները