Մոսկվայում բժիշկներն աշխարհում առաջին անգամ երեխային թոքերի ու լյարդի բարեհաջող փոխպատվաստում են կատարել

19:23   23 Ապրիլ 2019    147

Մոսկվայում ռուս բժիշկներն աշխարհում առաջին անգամ հիվանդ երեխային թոքերի ու լյարդի բարեհաջող փոխպատվաստում են կատարել:

Վիրահատությունը կատարվել է Մոսկվայում` Շումակովի անվան փոխպատվաստաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Սա յուրահատուկ վիրահատություն է, աշխարհում երեխաների գծով նախադեպը չկա: Աշխարհում հայտնի է փոխպատվաստման երեք անհաջող վիրահատության փորձ, հիվանդները եղել են 25-30 տարեկան: Այսինքն` սա աշխարհում առաջին հաջող փորձն է, երբ կատարվում է միանգամից երեք օրգանի փոխպատվաստում»,- Սկվորցովայի խոսքերն է մեջբերում РБК-ն:

Նշվում է, որ վիրահատությունը տևել է 16 ժամ: Երեխան իրեն լավ է զգում և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները