Սահակաշվիլին չի կարող վերադառնալ Ուկրաինա․ արձագանք Կիեւից

17:23   23 Ապրիլ 2019    105

Միխեիլ Սահակաշվիլին չունի օրինական հիմքեր Ուկրաինա մուտք գործելու համար։

Նա չի կարող վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին ըստ ТСН-ի արձագանքել են Ուկրաինայի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից` ի պատասխան Վրաստանի նախկին նախագահի այն հայտարարությանը, որ արդեն տոմսեր է գնել վերադարձի համար։

Կիեւում պաշտոնապես պարզաբանել են, որ Սահակաշվիլին 2017-ի սեպտեմբերին անօրինական կերպով է հատել լեհ-ուկրաինական սահմանը, ինչը եւ հաստատվում է օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճռով։ Կիեւում նաեւ ասել են, որ Ուկրաինայում իր կատարած օրինախախտ գործողությունների համար Սահակաշվիլու մուտքը այդ երկիր սահմանափակվել է մինչեւ 2021 թվականը։

Սահակաշվիլին էլ իր հերթին է արձագանքել այս հայտարարությանը եւ ասել է, որ դեռ պատրաստ է սպասելու մի փոքր էլ։ Օդեսսայի նախկին նահանգապետը նկատել է, որ քանի դեռ իշխանության ղեկին Պորոշենկոն է, ինքն այլ պատասխան չէր էլ ակնկալում Սահմանապահ ծառայությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները