Թրամփը The New York Times-ից պահանջել է իրենից ծնկաչոք ներողություն խնդրել

20:36   23 Ապրիլ 2019    141

ԱՄՆ նախագահ Դոմնալդ Թրամփը երեքշաբթի նորից քննադատել է The New York Times թերթին՝ նրանից պահանջելով իրենից ծնկաչոք ներողություն խնդրել:

«Հետաքրքիր է՝ արդյոք The New York Times-ը ինձանից երկրորդ անգամ ներողություն կխնդրի, ինչպես արեց 2016-ի ընտրություններից հետո: Բայց այս անգամ, նրանք ստիպված կլինեն ծնկի իջնել եւ ներողություն աղերսել, նրանք իսկապես ազգի թշնամիներ են» - Twitter-ում գրել է Թրամփը:

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ նյութից է վրդովվե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն երկուշաբթի The New York Times-ում հրապարակվել էր տեսաբան Փոլ Կրուգմանի հոդվածը, որը հերթական անգամ Թրամփին մեղադրել էր 2016-ի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության անցկացմանը խոչընդոտելու մեջ, իսկ ամբողջ Հանրապետական կուսակցությանը՝ ամերիկյան արժեքներին չհավատալու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները