Մեքսիկայի ֆերմաներում հայտնաբերվել են դաժանաբար սպանված մարդկանց զանգվածային գերեզմաններ

09:37   13 Մայիս 2019    408

Առնվազն 35 մարդու մասունքները, ներառյալ 7 գանգերը, հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի ափին:

Դիերի մեծ մասը հայտնաբերվել է Սապոպան քաղաքի ռանչոյում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դատախազ Հերարդո Օկտավիո Սոլիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«27 մարդու կապել էին, այնուհետեւ սպանել: Առ այսօր մենք արդեն պարզել ենք նրանցից երկուսի ինքնությունը»,-պատմել է Սոլիսը:

Նա հավելել է, որ փորձաքննության արդյունքում սպանվածների թիվը կարող է ավելանալ:

Նշվում է, որ դիերը հայտնաբերվել էին 10 ֆուտ խորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները