Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին` լքել Մերձավոր Արևելքը

10:43   13 Մայիս 2019    435

Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատար կոնտրադմիրալ Հոսեյն Հանզադին, մեկնաբանելով Վաշինգտոնի` Մերձավոր Արևելք Arlington ավիակիր տեղակայելու մտադրությունը, ասել է, որ ԱՄՆ-ը պետք է լքի տարածաշրջանը:

«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը ավարտին է մոտեցել, և նրանք պետք է լքեն այն»,-ասել է Հանզադին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա` Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու մասին խոսակցությունը նոր չէ, ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել պատերազմի հավանականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները