Վրացի պաշտոնյան ժամանում է Բաքու - քննարկվելու է սահմանի հարցը

12:13   13 Մայիս 2019    688

Այս շաբաթ կանցկացվի վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրացական պատվիրակությունը, որը գլխավորում է փոխարտգործնախարար Լաշա Դարսալյայի գլխավորությամբ, վաղը կայցելի Բաքու: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 15-ին:

Մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ հանդիպումը տեղի կունենա Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով:

Այդ հանդիպման ընթացքում անցկացվելիք խորհրդակցություններ եւ քննարկումների շրջանակում կորոշվեն հանձնաժողովի նիստի օրակարգը եւ ամսաթիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները