Վրաստանը ԱՄՀ-ից կստանա մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար

17:24   13 Մայիս 2019    335

Վրաստանը արժույթի միջազգային հիմնադրամից կստանա մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը:

«Նախնական տվյալներով` Վրաստանի տնտեսությունը, չնայած թույլ արտաքին միջավայրին, 2019 թվականի առաջին եռամսյակում աճել է: Երկրում ընթացող ծրագրի շրջանակներում յուրացվող գումարների ծավալը կհասնի 210 միլիոնի»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ` տնտեսական աճի ներկայիս տեմպը ռեսուրսներ է ստեղծում պահուստների կուտակման և բարեփոխումներ իրականացնելու և միջանկյալ շրջանում աճը խթանելու համար:

Մերսեդես Վերա-Մարտինի խոսքերով` ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմների ընթացող ծրագրի շրջանակներում Վրաստանի համար ընդհանուր փոխհատուցումը կկազմի 207,9 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները