Գասպարին չիբանը պայթացրել է, կապտել է. Ակցիայի մասնակից

11:55   14 Մայիս 2019    730

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիաների մասնակիցները։

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից։ Երբ մի խումբը ընդդեմ Քոչարյանի լոզունգներ է բացականչում, Քոչարյանի կողմնակիցները հակադարձում են նրանց «ազատություն նախագահին» բացականչություններով։

Քոչարյանի կողմնակիցներից Անի Կարապետյանը, արձագանքելով ընդդիմախոսների հայտարարություններին, թե իրենք գումարի դիմաց են մասնակցում այս ակցիայնին, ասաց, թե կբանավիճի ցանկացածի հետ այդ թեմայով։

Նա ասաց, թե իրենք բռնության կողմնակից չեն և կոչ են անում սադրանքների չգնալ։ Մեր դիտարկմանը, թե երեկ իրենց կողմնակիցները բռնություն են գործադրել Վարդգես Գասպարիի նկատմամբ, Անի Կարապետյանը պատասխանեց.

«Նա սադրանքի է գնացել, ոչ մեկ նրան չի խփել»։

Մեր արձագանքին, թե ինչպե՞ս է նրա դեմքին կապտուկ առաջացել, Կարապետյանը պատասխանեց. «Չիբանն է պայթեցրել, ինչ իմանամ ինչ է եղել։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, պլաստիկի շշից հնարավո՞ր է՝ նման կապտուկ առաջանար»։





Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները