Չինաստանը պատասխան հարված է հասցրել ԱՄՆ-ին՝ առեւտրային պատերազմում

12:04   14 Մայիս 2019    262

Չինաստանի ամերիկյան մի շարք ապրանքների` իր տարածք ներկրման համար սահմանում է 25, 20 եւ 10 տոկոսանոց մաքսատուրքեր:

Նոր սահմանափակումները, որոնք սահմանվել են Պեկինի կողմից, ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի մեկից:

Դրանք կառնչվեն ընդհանուր առմամբ վաթսուն միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության ապրանքների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի Ֆինանսների նախարարությունը:

Ընդ որում 25 տոկոսանոց մաքսատուրքի տակ ընկնում է 2493 անուն ապրանք, քսան տոկոսանոց մաքսատուրքի տակ` 1078 անուն ապրանք եւ վերջապես` 10 տոկոսանոց մաքսատուրքի տակ` 974 անուն ապրանք:

595 անուն ապրանք էլ կշարունակվի հարկվել հինգ տոկոսանոց մաքսատուրքով: Սա համարվում է Պեկինի պատասխանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն երեք հարյուր միլիարդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների շրջանակներում մաքսատուրքերը հասցրեց քսանհինգ տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները