Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում.

12:15   14 Մայիս 2019    883

Այսօր՝ մայիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ողջաբերդ գյուղի բնակիչները ճարահատյալ փակել են Ողջաբերդ գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ակցիայի մասնակիցիերն ասում էին. «Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։

Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կրպծնենք այս գլխացավանքից։ Ինչու ենք դիմել ծայրահեղ այս քայլին՝ փակելով ճանապարհը, քանի որ, եթե նախորդ իշխանությունները գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա ներկայիս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չեն զիջում նախորդներին»։

Այս պահին մոտ 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել և բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը։

Բնակիչներն ասում են, «Մենք հավատում ենք ձեզ, բայց մինչև տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը չգան, մենք ճանապարհը չենք բացի»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները