Պորոշենկոն Բրյուսելից խորհուրդ է տվել Զելենսկիին

15:18   14 Մայիս 2019    263

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալիս խորհուրդ է տվել նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին հետևել իր անցած ուղուն, գրում է korrespondent.net-ը:

«Ուղղակի անցնել նախագահ Պորոշենկոյի անցած ճանապարհով»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով մոդերատորի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտար նա Զելենսկիին:

Նա ընդգծել է, որ ԱլԳ անդամ երկրներին առաջիկա 10 տարում հարկավոր է ավելի շատ համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման համար:

«Ավելի շատ բարեփոխում, ավելի շատ համագործակցություն Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի, Եվրամիության հետ»,- ասել է Պորոշենկոն:

Նա ընդգծել է, որ հաջորդ փուլերից մեկը պետք է դառնա եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը:

«Ես ցանկանում եմ ասել, որ պետք է հավատալ, որ հաջորդ 10 տարիները հաջողության տարիներ կլինեն, և գուցե, 10 տարուց մենք կհավաքվենք այստեղ և կասենք՝ այդպես էլ եղավ»,- ասել է Ուկրաինայի գործող նախագահը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները