Boeing-ը շասսի խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովոյում»

15:47   14 Մայիս 2019    386

«Utair» ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի միջազգային «Վնուկովո» օդանավակայան շասսիի հետ ծագած խնդիրների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Դատարկ վիճակում վայրէջք կատարելու համար ինքնաթիռը պտույտներ է արել օդանավակայանի վերևում և սպառել վառելիքը:

Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 109 ուղևոր, այն պետք է մեկներ Միլան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing   Վնուկովո  


Վերնագիրի այլ պիտակները