Ամերիկացի վազորդը վազքուղին հաղթահարել է «սուպերմենի թռիչքով»

18:18   14 Մայիս 2019    147

Ամերիկացի թեթև աթլետ Ինֆինիտ Տակերը զարմացրել է հանդիսատեսներին մրցումների ժամանակ իր անսովոր գործողություններով:

Ֆեյետվիլլում, 400 մետր արգելքներով վազքի ամբողջ ընթացքում նա առջևում է եղել, սակայն ամենավերջում մրցակիցներից մեկը՝ Ռոբերտ Գրանտը, շատ է մոտեցել նրան:

Հաղթանակը ձեռքից բաց չթողնելու համար վերջին մի քանի մետրը Տակերը ոչ թե վազել է, այլ ուղղակի թռչել է, այսպես կոչվող, «սուպերմենի ցատկով»:

Մրցումներում այս գործողությունն արգելված չէ, սակայն չի էլ կիրառվում մարզիկների կողմից, քանի որ համարվում է շատ վտանգավոր: Հիմնականում վազորդներն ավարտում են վազքը՝ մարմինն առաջ մղելով:




Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները