ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը վիրահատվել է

18:43   14 Մայիս 2019    127

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կոտրել է ազդրի վզիկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ 94-ամյա նախկին նախագահը վայրի հնդկահավերի որսի է պատրաստվել, սակայն ընկել է Ջորջիա նահանգի իր տանը։

Հստակեցվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և Քարթերը տանն է ապաքինվում։

Իսկ նախագահական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել վիրահատությունը, նշել են, որ Քարթերն անհագստացել է, թե շուտով կավարտվի հնդկահավերի որսի սեզոնը, որն ինքը բաց է թողել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները