Թաթարստանի ղեկավարի «բլիցկրիգ» գործողությունը. VIDEO

18:09   14 Մայիս 2019    92

ՌԴ կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստեմ Միննիխանովը հավանաբար շատ է ցանկացել զրուցել հանրապետություն այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում են ռուս լրագրողները՝ Twitter-ում տեսանյութ հրապարակելով, որում Միննիխանովը կտրուկ արագացնում է քայլերը և բոլորին շրջանցելով, այդ թվում՝ ՌԴ նախագահին ուղեկցող պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնվում Պուտինի կողքին:

«Միննիխանովի «բլիցկրիգ» գործողությունը Շոյգուի առաջ»,- այսպես են բնութագրել իրավիճակը լրագրողները:

Նշվում է, որ այցի շրջանակում Պուտինն այցելել է Ս. Պ. Գորբունովի անվան Կազանի ավիացիոն գործարան, որտեղ ուսումնասիրել է Ту-160, Ту-95МС, Ту-22 արդիականացված օդանավերը:




Hayatsk.info

Հեշթեգներ: Թաթարստան  


Վերնագիրի այլ պիտակները