Եվրոպան տուրիստների հետ կապված խիստ սահմանափակումներ է սահմանում

19:52   14 Մայիս 2019    127

Ընթացիկ տուրիստական սեզոնին, Եվրոպան որոշել է տուրիստների համար խիստ սահմանափակումներ սահմանի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Այսպես, իտալական Կապրիում օրինակ տեղի բնակիչներն արդեն հոգնել են այն աղբից, որն իրենց հետեւից թողնում են տուրիստները:

Արդյունքում, արգելվել է մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը: Արգելքը խախտողները կտուգանվեն 500 եվրոյով: Ջենովայում էլ էքսկուրսիաների ժամանակ պարտադիր է սպորտային մարզակոշիկի հագած լինելը, եւ արգելվում է օրինակ ամառային բաց հողաթափով էքսկուրսիաների դուրս գալը: Իսպանական Իբիցայում ու Մայորկայում էլ մտադիր են արգելել լողափերին ծխելը:

Ծխողների համար հատուկ տարածքներ կսահմանվեն: Խորվաթիայում ոչ լողափային տարածքում բիքինիով երեւալը արգելված է, իսկ խախտողներին սպառնում է հինգ հարյուր եվրո տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները