Համանախագահները կայցելեն տարածաշրջան. Մամեդյարով

17:56   14 Մայիս 2019    379

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտնել է Բրյուսելում:

«Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել: Ավելի վաղ ասել եմ` համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու, սակայն հարկավոր է այն կազմակերպել»,- ասել է Մամեդյարովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները