Երկրի վրա հզորագույն մագնիսական փոթորիկ է տեղի ունենում

20:15   14 Մայիս 2019    182

Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարում ամենահզոր մագնիսական փոթորիկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:

Գիտնականը մասնավորեցրել է, որ դա պայմանավորված է Արևի ակտիվությամբ: Նա նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ էլ են գրանցվում:

«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», - ասել է մասնագետը:

Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները