Թրամփը շտապում է ամերիկացիներին վերադարձնել Լուսին

20:35   14 Մայիս 2019    165

ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին հաջորդ տարի 1,6 միլիարդ դոլարով մեծացնել NASA-ի ծախսերը՝ որպես ամերիկացիներին 2024թ․ Լուսին վերադարձնելու նպատակի շուտափույթ իրագործման համար «առաջնային մուծում»։

Ֆինանսավորման մեծացման հայտը, որ Դոնալդ Թրամփը հրապարակել է Twitter-ում, ներկայացվել է երկու ամիս անց այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր 1972 թվականից հետո առաջին անգամ տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆինանսավորման մեծացումը NASA-ի ծախսերի ընդհանուր մակարդակը 2020թ․ ֆինանսական տարում կբարձրացնի մինչեւ 22,6 մլրդ դոլարի։ NASA-ի կողմից ներկայացված զեկույցի համաձայն, այդ գումարի հիմնական մասը նախատեսված է մարդուն Լուսնի վրա իջեցնելու հետազոտությունների եւ համակարգի մշակման համար։

Նոր հավակնոտ նպատակը, որը հավանաբար կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ, հայտնվել է այն ժամանակ, երբ NASA-ն մասնավոր գործընկերների օգնությամբ 2011թ․ Space shuttle ծրագրի ավարտից հետո պայքարում է ամերիկյան տարածքից տիեզերական թռիչքների վերականգնման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները