ԱՄՆ-ում մեկ գավաթ ամենաթանկ սուրճն արժե 75 դոլար

20:47   14 Մայիս 2019    419

ԱՄՆ-ում ամենաթանկ սուրճը վաճառվում է Սան Ֆրանցիսկոյում : Հատուկ տեսակի մեկ գավաթ ըմպելիքը արժե 75 դոլար:

Ինչպես մայիսի 13-ին պարզաբանել է CNN հեռուստաընկերությունը, սուրճի այս տեսակը կոչվում է Elida Geisha Natural. Klatch Coffee ընկերությունը դրա հատիկները ձեռք է բերել Պանամայի աճուրդում ռեկորդային բարձր՝ մեկ ֆունտի (0,45 կիլոգրամ) դիմաց 803 դոլար գնով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բովելուց հետո Elida Geisha Natural-ի արժեքն աճել է մինչև 1,2 հազար դոլար: Ընդ որում՝ Klatch Coffee-ն աճուրդում այս սուրճից գնել է ընդամենը մոտավորապես հինգ կիլոգրամ: Ընդհանուր առմամբ աճուրդում, որն անցկացվել է անցյալ տարի, դրվել են միայն 45 կիլոգրամ էքսկլյուզիվ հատիկների:

«Այս սուրճն այնքան գերբովված չէ, ինչպես մյուս վայրերում: Մեզ մոտ այն բովում են ինչպես հին ու բարի ժամանակներում»,- հայտարարել է Klatch Coffee-ի հիմնադիրներից մեկը՝ Բո Տիարան: Նա այն կարծիքին է, որ այլևս ոչ ոք ԱՄՆ-ում այս տեսակի սուրճ չունի: Այս ֆիրմայում սուրճ պատրաստողները պարտավոր են աշխատել առնվազն 406 ժամ, որպեսզի նրանց թույլ տրվի սպասարկել հաճախորդներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները