WhatsApp-ը խոցելիության մասին հաղորդագրությունից հետո օգտատերերին կոչ է արել թարմացնել հավելվածը

20:53   14 Մայիս 2019    155

WhatsApp մեսենջերը խոցելիության մասին հաղորդագրությունից հետո օգտատերերին կոչ է արել թարմացնել հավելվածը մինչեւ վերջին տարբերակ՝ կապված վնասաբեր լրտեսական ծրագրի հետ, որը կարող է ներբեռնվել հեռախոսներում առանց օգտատերերի գիտության։

Financial Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ WhatsApp-ի խոցելիությունը թույլ է տվել չարագործներին հավելվածի մեջ զանգերի գործառույթի օգնությամբ լրտեսական ծրագրեր ներդնել հեռախոսների մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թերթի տվյալներով, լրտեսական ծրագրային ապահովումը մշակվել է կիբեռդիտարկման NSO Group իսրայելական ընկերության կողմից։

Պատասխանելով Financial Times-ի հոդվածի մասին հարցին՝ NSO Group-ը հայտնել է, որ իր տեխնոլոգիան իրավասու պետական մարմինների օգտագործման լիցենզիա ունի՝ «հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի միակ նպատակով», եւ որ ինքը չի կառավարում համակարգը։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները