Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը մի քանի տարբերակներից մեկն է

21:02   14 Մայիս 2019    180

Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը մի քանի տարբերակներից մեկն է, եթե նրա միջուկայի գործը հետ ուղարկվի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։

Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե Իրանի գործը փոխանցեն Անվտանգության խորհրդին, համաձայնագիրը կոչնչացվի եւ չի գործի։

Նրա խոսքերով, «Իրանի Իսլամական Հանրապետությունը կնախաձեռնի հստակ եւ լուրջ քայլեր՝ իրանական ազգի իրավունքների իրականացման համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Իրանը հայտարարել էր միջուկային համաձայնագրի շրջանակներում իր որոշ պարտականությունների դադարեցման մասին՝ մնացած կողմերին իրենց նախկին պայմանավորվածությունների համար տրամադրելով 60 օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները