Թրամփը Չինաստանի հետ առեւտրային պատերազմը «ոչ մեծ վեճ» է համարում

21:13   14 Մայիս 2019    190

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները չեն դադարել, եւ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ պատերազմն անվանել է «ոչ մեծ վեճ»։

Թրամփը նշել է, որ երկու երկրների բանակցողները դեռեւս շարունակում են երկխոսությունը՝ հավելելով, որ բանակցությունները լավ են ընթանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն համաձայնել են շարունակել համապատասխան քննարկումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները