Ս. Արաբիայից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

09:03   15 Մայիս 2019    478

Սաուդյան Արաբիայից Ֆիլիպիններ մեկնող ինքնաթիռը Հնդկաստանում ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, որպեսզի ինքնաթիռում երկունքի ցավերը բռնած կնոջը համապատասխան օգնություն ցուցաբերվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել, իսկ Հնդկաստանի օդանավակայանում, վայրէջքից անմիջապես հետո, բժիշկները բարձրացել են ինքնաթիռ և ծննդաբերությունը ներսում կազմակերպել:

Բայց, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով, չի թույլատրվել իրենց հետ տանել կտրող-ծակող գործիքներ, երեխայի պորտալարը չեն կարողացել կտրել: Ծնունդը բարեհաջող ընդունելուց հետո կնոջը տեղափոխել են Apollo հիվանդանոց, որտեղ էլ ցուցաբերվել է հետագա օգնություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները