Իրանն ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատում չի ցանկանում․ այաթոլլա Խամենեի

09:09   15 Մայիս 2019    438

ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի, որովհետև իրանցի ժողովուրդն ընտրել է նրան դիմակայելու ուղին, իսկ դա Վաշինգտոնին կստիպի նահանջել։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին, հաղորդում է Fars գործակալությունը։ «Սակայն այդ դիմակայությունը ռազմական բնույթի չէ»,-հավելել է այաթոլլան՝ ընդգծելով, որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն զինված առճակատում չեն ցանկանում։

Նա դա «կամքերի բախում» անվանել։ Այաթոլլա Խամենեիի խոսքով՝ իրանցի ժողովրդի կամքն ավելի ուժեղ է, որովհետև նրանք ապավինել են Աստծուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները