Huawei-ը պատրաստ է լրտեսության արգելման մասին համաձայնագիր կնքել

09:13   15 Մայիս 2019    383

Huawei-ը պատրաստ է լրտեսության արգելման մասին համաձայնագիր կնքել երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի նվազեցնի իր տեխնոլոգիաների հանդեպ մտահոգությունները՝ հայտնում է AP-ը։

Չինական հեռահաղորդակցական հսկան գտնվում է ուշադրության կենտրոնում՝ կապված այն պնդումների հետ, որ 5G-ի ստեղծման նրա սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ընկերության նախագահ Լյան Խուան ասել է, որ իրենք համաձայնել են գործարքի, որպեսզի հերքեն այն կարծիքները, թե Huawei-ը Պեկինի կողմից կարող է օգտագործվել որպես Արեւմուտքում լրտեսության գործիք։

Huawei-ի նախագահը հայտարարել է․ «Մենք չենք պատրաստվում լինել քաղաքական վեճի կենտրոնում»՝ նշելով, որ զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը «մասամբ կապված է հաջորդ սերնդի 5G ցանցի աճող ազդեցության ուռճացման հետ»։

Նրա խոսքերով, Huawei-ին երբեք չեն խնդրել հաճախորդների մասին տվյալներ կամ տեղեկատվություն փոխանցել։ Huawei-ը աշխարհում սմարթֆոնների երկրորդ արտադրողն է եւ առաջատար է 5G բջջային ցանցերի կառուցման համար անհարժեշտ սարքավորումների շուկայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները