Պոմպեո. Միացյալ Նահանգները հաստատապես Իրանի հետ պատերազմ չի ուզում - VIDEOS

09:20   15 Մայիս 2019    487

Միացյալ Նահանգները հաստատապես Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն եթե վտանգվեն ազգային շահերը, ապա իրենք «համապատասխան կերպով» կպատասխանեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պոմպեոն հայտարարել է, որ դեռևս ԱՄԷ-ում նավթային տանկերների հետ կապված միջադեպի մասին տեղեկատվություն չունի։ «Դեռևս տեղեկատվություն չունեմ, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, և չգիտեմ այդ հարձակման բնույթի մասին։ Մենք այժմ փորձում ենք պատասխաններ ստանալ, թե ինչն է եղել այդ գրոհների պատճառը, ինչ է տեղի ունեցել նավերի հետ և ինչպիսի խնդիրներ կան այնտեղ այսօրվա դրությամբ»,- ասել է պետքարտուղարը։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։




Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները