1,6 միլիարդով բյուջեի ավելացումը լավ սկիզբ է Լուսին ամերիկացիների վերադարձի համար․ NASA-ի ղեկավար

09:24   15 Մայիս 2019    445

ԱՄՆ վարչակազմի կողմից բյուջեի 1,6 միլիարդով ավելացումը լավ սկիզբ է Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների վերադարձի համար։

Այս մասին հայտարարել է NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենսթայնը, հաղորդում է AP-ը։ Ըստ նրա՝ 2020-ի համար այդ գումարը բավական է «դարպասներից դուրս գալու» համար, բայց առաջիկա տարիներին ավելի շատ գումար կպահանջվի 2024-ին Լուսնի վրա մարդ իջեցնելու համար։

ԱՄՆ վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հաջորդ տարի NASA-ի ծախսերը 1,6 միլիարդով ավելացնելու առաջարկով, որպեսզի 2024-ին հնարավոր դառնա ապահովել 1972-ից հետո ամերիկացիների վերադարձը Լուսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները