Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

09:36   15 Մայիս 2019    453

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել՝ նշելով, որ նա «շատ լավ» է տիրապետում երկկողմ հարաբերությունների խնդիրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք լավ զրույց ունեցանք: Նա ամբողջությամբ ներգրավված էր (բանավեճին): Ակնհայտ է, որ նա այդ հարցերին շատ լավ է տիրապետում, ուստի մենք կարողացանք արագ անցնել ենթատեքստին եւ հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչներին»,- Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ի պատասխան հարցին՝ նախկինի պես քննադատաբա՞ր է գնահատում Պուտինին եւ նրա քաղաքականությունը, Պոմպեոն ասել է. «Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ նրան, թե մենք միասին ինչպես ենք առաջ ընթանում: Բանը անհատները չեն»: «Մենք համառորեն կպաշտպանենք մեր շահերը: Նրանք պատրաստվում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նույն կերպ պաշտպանեն իրենց շահերը»,- հավելել է պետքարտուղարը:

Պուտինի եւ Պոմպեոյի բանակցությունները, որը որպես պետքարտուղար առաջին անգամ է եկել Ռուսաստան, տեւել են մոտ 1,5 ժամ: Կողմերը, մասնավորապես, քննարկել են միջազգային հարցեր՝ ներառյալ Սիրիայում հակամարտությունը եւ իրանական խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայում G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպման հնարավորությունը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում որեւէ բեկում տեղի չի ունեցել, սակայն ամերկյան կողմի տամադրվածությունը գործնական է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները